«Կարճ ասած»․ Կարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից
Ռոբերտ Քոչարյանը՝ կոնսոլիդացիայի, իշխանափոխության, բանակը զինելու, Ռուսաստանի, Իրանի հետ աշխատանքի, Արևմուտքից սպասելիքի և անելիքների մասին
Երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում են, չե՞ն հարցնում, թե մեզ համար ինչո՞ւ փակեցին օդային տարածքը. Ռոբերտ Քոչարյան
Ես նախագահ լինելու ժամանակ զենք գնելու խնդիր չեմ ունեցել և հիմա լավ չեմ պատկերացնում, թե ինչու նման խնդիրներ պետք է առաջանան. ՀՀ երկրորդ նախագահ
Մեր շահերից է բխում, որ ՌԴ-ն այս պատերազմից դուրս գա չթուլացած. Ռոբերտ Քոչարյան
Եթե ՌԴ-ն ուժեղացած դուրս գա այս պատերազմից, Ալիևը չի համարձակվելու ասի՝ ով ուզում է ինձ զանգի, ինչպես՝ հիմա. Երկրորդ նախագահ
Այն ժամանակ մենք զենք էինք գնում և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը խոչընդոտ չէր. Ռոբերտ Քոչարյան
Ուղղակի այն ժամանակ հարցադրումը մենք էինք անում, և իրենք բավարարեցին մեր պահանջը. ՀՀ երկրորդ նախագահ
Պետք է փոխել բանակցողին․ 1992 թվականին նույնպես չէին հավատում, որ կհասնենք հաջողության․ Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղը կորցնելու անխուսափելիությունը եղել է 1992 թվականի հուլիսին, բայց մենք փոխեցինք իրավիճակն ու հասանք հաջողության․ Երկրորդ նախագահ
Չպետք է մի կողմից մյուս կողմ վազել, պետք է մտածված դիվանագիտություն վարել. Ռոբերտ Քոչարյան
Ես չեմ առաջարկում փոփոխություն պաշտպանության ոլորտում, այլ համալրում, դա չպետք է հակադրել ՌԴ շահերին. Երկրորդ նախագահ
Որևէ անուն չեմ տալու, որովհետև դա քննարկված չէ և ում անունը տաս, հարվածի տակ ես դնելու. Ռոբերտ Քոչարյան
Ես մասնակցել եմ ընտրություններին, երկու ամիս փողոցներում ընդդիմության պատգամավորները տուն չեն գնացել, հիմա դա մոռանալն արդար չէ. ՀՀ երկրորդ նախագահ
Ես Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունեմ. Ռոբերտ Քոչարյան
Ասում եք՝ ես և 3-րդ նախագահն ինչո՞ւ միասին մեկ հարթակում չենք կանգնել. ինչի՞ համար, որ էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեման մեջտեղ բերե՞նք. ՀՀ երկրորդ նախագահ
Մարդիկ մոռացել են, որ իմ նախագահության 10 տարում ունեցել ենք ամենից քիչ զոհերը․ Երկրորդ նախագահ
Իմ պաշտոնավարման ընթացքում ամենահանգիստ վիճակն է եղել շփման գծում․ Ռոբերտ Քոչարյան
Կապիտուլյացիան խաղաղություն չի բերելու, հակառակը ախորժակ է բացելու. Ռոբերտ Քոչարյան
Միջանցքի հարցը կարևոր է միայն մեզ ու մեր հարևան Իրանի համար. Երկրորդ նախագահ