28 09 2022

Ես Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունեմ. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրագրողների հարցերին:

Հարցին՝ ընդդիմության ներսում տարաձայնություններ կան, չե՞ն ցանկանում փոխել մարտավարությունը, հեռանալ ասպարեզից կամ միասնաբար հանդես գալ, ու նաև ինչո՞ւ չի առաջարկվում մեկ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան ում հետևից են գնում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Դուք իրո՞ք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորների միավորել այնպես, որ ներքին հակասություններ չլինեն, սա ուղղակի անհնար բան է: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, և «Դիմադրության» շարժման ժամանակ այո, միասին ձեռք-ձեռքի տված աշխատել են, բայց դա չի նշանակում, որ իրենց մեջ տարաձայնություններն իսպառ բացակայում են: 

Ուղղակի պետք է հասկանալ, որ այն, ինչ պահանջներ դուք դնում եք, իրականացվող պահանջ չէ, բայց այո, հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել, հանրավոր է պայքարել:

Հիմա ասում եք՝ ես և 3-րդ նախագահը ինչո՞ւ միասին մեկ հարթակում չենք կանգնել, որ միանգամից էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեման մեջտեղ բերե՞նք, ինչի՞ համար: Վերջը մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից  է եղել՝ մեր դեմ, ընդդիմության դեմ ուղղված:

Այնպես  է ստացվել, որ այո, 2-րդ և 3-րդ նախագահները ղարաբաղցի են, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձևավորման հիմքում էինք կանգնած, մեր հետ է կապված  նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները, մեր անունների հետ: Հիմա մի կողմից մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, Ղարաբաղով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում, իսկ դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառամն համար պատկեր տա՞նք»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ