07 11 2024

+ 236 մլն եվրո. Կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում

+ 236 մլն եվրո. Կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում

Կառավարությունը մեկ օրում հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որով ՀՀ արտաքին պարտքն կավելանա ընդհանուր առմամբ 286 մլն եվրոյով:

Երկրորդ վարկային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանին 236 մլն եվրո վարկի տրամադրում:

Նախագծում մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ  երեք ենթահատվածների՝

27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։

Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Հյուսիսային և հարավային ենթահատվածներում ճանապարհի կառուցման աշխատանքները ներառում են՝

ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներով ճանապարհի, 8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցում, անվտանգ  երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում»:

Հիշեցնենք, որ նույն նիստում կառավարությունը հավանություն էր տվել նաև 50 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ