16 11 2024

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը



«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում  Հայաստանը ներկայացնող  10-ամյա Լեո Մկրտչյանը զբաղեցրեց  8-րդ հորիզոնականը՝ ստանալով  125 միավոր։ Լեոն կատարեց Cosmic Friend երգը։

Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։

Հաղթողը որոշվեց հեռուստադիտողի և ժյուրին քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթեց այն երգը, որը հավաքեց առավելագույն միավորները։ 

Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը ստացավ 52 միավոր, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ՝ 

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվեց «Ծաղկենք» խորագրով: Մասնակցեց 17 երկրի ներկայացուցիչ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ