Մամուլի ասուլիսի ժամանակ հարցին, թե արդյոք պետք է կոնկրետ ընտրություն կատարել Ռուսաստանի եւ հավաքական արևմուտքի միջև, թե՞ պետք է տարբեր ուղղություններով աշխատել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Ակնհայտ է, որ կոմպլեմենտարության կորիդորը շեշտակի նեղացել է, բայց դա չի նշանակում, որ չպետք է շփվել Արեւմուտքի հետ, այո, պետք է շփումները շարունակել։ Եկեք նայենք սցենարներ. Եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ակնհայտ է, որ իր ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա շեշտակի նվազելու է եւ այդ երկու երկրների ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է։ Դա մեր շահերից չի բխում։ Այստեղ շատ բարդ սխեմա չի։ Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից։ Եթե ուժեղացած դուրս գա, ուրեմն Ալիեւը չի համարձակվելու ասի՝ ով ուզում է ինձ զանգի, ինչը հիմա ասում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը