Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Փաշինյանի այս որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։
Մինչ նոր նշանակումը Արտակ Քամալյանը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը