28 09 2022

Մարդիկ մոռացել են, որ իմ նախագահության 10 տարում ունեցել ենք ամենից քիչ զոհերը․ Երկրորդ նախագահ



Հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղվեց՝ Վեհափառի նախաձեռնությամբ նախագահների հանդիպման մասին,  ինչպես նաև՝   թե ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում  լհանրային ճնշմամբ հասնել իշխանափոխության։

« Լիարժեք համաձայնության մենք եկել ենք՝  իրավիճակի գնահատման հարցում,  բայց իրավիճակից ելքեր փնտրելու հարցում՝ ոչ։ Ենթադրում եմ կլինի երկրորդ հանդիպումը, թե՝  երբ կլինի դժվարանում եմ ասել, տվյալ դեպքում հանդիպման կազմակերպման պատասխանատվությունը Վեհափառն իր վրա է վերցրել»,-ասաց նախագահը։

Անդրադառնալով ընդդիմությա մասին հնչեցված հարցին , Ռոբերտ Քոչարյան ասաց․

«Պատճառներից մեկն էլ ,միգուցե, նախկին նախագահներ, հին ու նոր  մոտեցումն է , իմ պարագայում, գուցե,  մտածում են, որ կարող է նոր պատերազմ հրահրվի ։ Մարդիկ մոռացել են, որ իմ նախագահության 10 տարվա ընթացքում  տվել ենք ամենից քիչ զոհեր , շփման գծի վրա ամենահանգիստ վիճակն է եղել և ամենից շատ հանդիպումներ ու շփումներ ենք ունեցել Ադրբեջանի հետ։Այն ժամանակ նույնիսկ պատվիրակություններ են եկել  Հայաստան , նույն ԱՊՀ-ի շրջանակներում նախարարներ էին գալիս  Ադրբեջանից, մերոնք էին գնում Ադրբեջան, լրագորղական խմբեր էին գալիս , այս ամենը, ենթադրում եմ, մարդիկ մոռացել են»,-ասաց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ