28 09 2022

Կապիտուլյացիան խաղաղություն չի բերելու, հակառակը ախորժակ է բացելու. Ռոբերտ Քոչարյան



Ադրբեջանը պահանջում է ընդհանրապես հրաժարվել Արցախից և տրամադրել միջանց, նույն պահանջները առաջ է քաշում նաև Թուրքիան: Այդ պահանջները ձևակերպվել են Բաքվում և դրանք ընդունվել են ՀՀ կողմից, եթե սա կապիտուլյացիա է, դուք ենթադրում եք, որ կապիտուլյացիան կերաշխավորի մեր խաղաղությունը, ընդհակառաը, դա միայն ախորժակ է բացելու: Աշխարհը հիմա այն վիճակում է, որ հույս կապել այս կամ այն կենտրոնների հետ, անիմաստ է, սա այն դեպքը չէ, որ սկսենք լաց լինել, ուղղակի պետք է սթափ նայել իրավիճակին  և մոբիլիզացնել սեփական ուժերը: Եթե դու քեզանից բան ես ներկայացնում, քո դաշնակիցները սկսում են քեզ այլ աչքով նայել:

Ինչ վերաբերում է միջանցքին, ՀԱՊԿ մյուս երկրներին էլ է դա պետք, ինչի պետք է մտահոգվեն, հիմա մենք սպասում ենք, որ այդ երկրները պետք է պայքարեն մի բանի համար, ինչը իրենց շահերից էլ է բխում, նման բան չի լինելու: ԱՅդ հարցը կարևոր է մեզ և մեր հարևան Իրանի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ