ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Անդրադառնալով արտաքին պարտքին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ 2025 թվականին նորածնից մինչև ծերունի շուրջ 12 հազար դրամ պետք է վճարեն պետական պարտքի համար։
«Չեք նշում, որ դպրոցների և մանկապարտեզների կառուցումն իրականացվում է արտաքին պարտքի հաշվին՝ այն դնելով բոլոր սերունդների ուսերին: Տպավորություն է, որ կառավարության «քրտնաջան աշխատանքի» հաշվին են կառուցվում դպրոցներն ու մանկապարտեզները, ոչ թե ՝արտաքին պարտքի հաշվին, որը մեր սերունդների ուսերին է ծանրանալու»,- նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը