Իմ առաջարկը պաշտպանական ոլորտում ոչ թե փոփոխություններ անելն է, այլ բացը լրացնելը: Եթե ՌԴ-ն կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ուրեմն պետք է ներգարվել ևս մեկ երկիր, որը այդպիսի կաշկանդվածություն չունի, հատկապես որ այդ երկիրը բարեկամ երկիր է ՌԴ հետ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Պարզեցնենք ևս մեկ անգամ, միջանցք ասվածը պրոբլեմ չի ստեղծում ոչ ԱՄՆ համար, ոչ Ֆրանսիայի, ոչ Եգիպտոսի, ամենամեծ խնդիրը մեզ համար է և Իրանի: Եթե մի պետություն մի բան համարում է խնդիր, պատրաստ է ավելի շատ ռեսուրսներ ներդնել այդ պրոբլեմը չեզոքացնելու համար: Դա մենք երևբևէ չպետք է հակադրենք ՌԴ շահերին, պետք է համալրենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը