19 11 2024

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն` մոտ 500, 000 դոլար արժողության։ Այս մասին հայտնել են «Քոչար» հիմնադրամից:

«Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ:

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրել են ասուլիս՝ ներկայացնելու փաստեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ