ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրագրողների հարցերին:
Հարցին՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելը կարո՞ղ է խանգարել արևմուտքից զենք գնելուն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց նաև Եվրոպայից էինք զենք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը դեռ 91-ին մենք գնել ենք Եվրոպայից: Բոլոր այդ հնարավորությունները կային, մենք գնում էինք և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից ու չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունն այստեղ որևէ խոչընդոտ լիներ: Նույնիսկ մենք բանակի համար ԱՄՆ-ից կապի միջոցներ ենք ստացել: Ուղղակի այն ժամանակ այդ հարցադրումը մենք էինք անում, և իրենք բավարարեցին մեր պահանջը, մեր ցանկությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը