20 03 2024

Ավելի լավ է մեռնենք հոտնկայս` որպես ազգ, քան ոչխարի պես ամեն ինչ տանք. Հարցում



Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից: Այս մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 18-ին Փաշինյանն այցելեց Տավուշի մարզի Ոսկեպար և Կիրանց գյուղեր՝ հանդիպելու նշյալ և հարակից գյուղերի բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղերը չհանձնելու պարագայում մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկվի և ինքը գիտի, թե ինչպես կավարտվի պատերազմը:

YerevanToday-ը հարցախույզ է արել քաղաքացիներին՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն Փաշինյանի հայտարարությունների մասին և համաձա՞յն են Հայաստանից տարածքների հանձմանը:

Հիշեցնենք. Ադրբեջանն այս պահին պահանջում է Տավուշի մարզի Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերը։

Նշենք, որ գյուղերի հանձնման պարագայում Ադրբեջանին է անցնում Ոսկեպարում գտնվող 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը, փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ադրբեջանական է և Հայաստանի տարածքում չի գտնվում»:

Թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև գազամուղը, Հայ-վրացական մայրուղին և այլն։

Հարցումը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ