28 09 2022

Որևէ անուն չեմ տալու, որովհետև դա քննարկված չէ և ում անունը տաս, հարվածի տակ ես դնելու. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրագրողների հարցերին:

Հարցին՝ Ձեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ դուք սպասում եք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վերջնական տապալման թուղթը չի ստորագրել, երբ կստորագրեք և իշխանությունը կնկնի, նոր կփորձեք վերցնել իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Քանի ես կամ, իմ մասին դա մտածելու են: Լավ, չեմ սպասում, ինչ անեմ: Հիմա ես գիտեմ, որ անընդհատ դա փորձելու են գրել: Ես իրականում ձեր հարցին պատասխան չունեմ, որովհետև իրականում այդպես չէ: Եթե դա լիներ այդպես, ես չէի մասնակցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, կսպսեի, կասեի՝ թող ամեն ինչ ավերվի, հետո էդ ավերակների վրա ես գամ դառնամ վարչապետ: Ես մասնակցել եմ այդ ընտրություններին, և դուք տեսել եք քարոզարշավի ինտենսիվությունը, անմնացորդ մասնակցել եմ, փորձել ենք հասնել հաջողության, չի ստացվել: Հիմա այդքանը մոռանալ, մոռանալ «Դիմադրություն» շարժումը, այդ երկու ամիսը փողոցներում ընդդիմության պատգամավորական կազմն ուղղակի տուն չէր գնում, և դա  մոռանալ ու ասել, որ սպասում են ամեն ինչ փլվի, հետո գան իշխանութայն, ուղղակի արդար ու ազնիվ չէ»:

Ինչ վերաբերում է լրագրողի հարցին՝ հանրավո՞ր է վարչապետի ընդդիմության թեկնածուն լինի Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Քանի որ անձնավորված հարց է, մենք այդ հարցը չենք քննարկել: Որևէ անուն ես չեմ տալու՝ գիտակցելով, որ առաջին՝ դա քննարկված չէ, դա կլինի իմ անձնական կարծիքը, երկրորդ՝ որևէ անուն չեմ տալու, որովհետև ում անունը տաս, հարվածի տակ ես դնելու»: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ