15 10 2024

Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա

Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա

 

Yerevan.Today-ը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տարեկան հաշվետվությունները, ինֆոգրաֆիկա է կազմել, թե ՀՀ-ում հանցագործությունների ինչ վիճակագրություն կա բոլոր ղեկավարների օրոք։

Նշենք, որ ամենաքիչ թվով հանցագործությունները գրանցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2007 թվականին, 8428 հանցագործության դեպք, ամենաշատը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2023 թվականին՝ 40 666 դեպք։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2018-2023թթ․ ընթացքում, հանցագործությունները կրկնապատկվել են։

Ի դեպ, ներառել ենք նաև 1990 թվականի՝ Երրորդ Հանրապետության հռչակմանը նախորդած տարվա վիճակագրությունը, որի համաձայն, 1990 թվականին մեր երկրում գրանցվել է 12․100 հանցագործության դեպք։

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լսումներ էին կազմակերպվել «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ