Այսօր՝ փետրվարի 20-ին, ասուլիսի ժամանակ Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական սկումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսումները, հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը 2024 թվականին կարող է աճել ևս 2.5 տոկոսով նախորդ տարվա 3.5 տոկոս աճի համեմատ։
«Սա նշանակում է, որ ռուսաստանյան շուկան շարունակելու է բարեկամ երկրների բիզնեսի համար մնալ չափազանց գրավիչ։ Հայկական տնտեսությունը, հույսը դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը և այլ ոլորտներ և գործոններ, կարող է 2024 թվականին արձանագրել 7 և ավելի տոկոս աճ»,– նշեց Սաֆարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը