29 03 2022

Այն պատերազմը, որը կհրահրվի հիմա, իր թափով շատ ավելի մեծ կլինի, քան՝ 44-օրյա պատերազմը․ Արամ Սաֆարյան



Քաղաքակա վերլուծաբան Արամ Սաֆարյանի խոսքով ռուս-ուկրաինական հակամարտությունը  մեծ դժբախտություն է , որը տեղի է ունենում արևելաքրիստոնեական ուղղափառ քաղաքակրթության միջև․ «Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գտնվում են պետական մակարդակով լուրջ հակասությունների մեջ»,-ընդգծեց բանախոսը՝  Ուկրաիանյում տեղի ունեցողը որակելով  հականացիստական գործողություն , որի նպատակը ֆաշիզմը վերացնելն է։ Այս համատեքստում դիտարկելով նաև Արցախում տիրող իրավիճակը Արամ Սաֆարյանն ընդգծեց․ «Այսօր հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը, մասնավորապես ԼՂ հակամարտության գոտում,  ուղղակիորեն նշանակում է, որ Ռուսաստանի դեմ ակտիվացել է պայքարը։ Այն պատերազմը, որը կհրահրվի հիմա, իր թափով շատ ավելի մեծ կլինի, քան՝ 44-օրյա պատերազմը։ Ռուսաստանն է այն միակ կառուցողական,  էական ազդեցությյուն ունեցող ուժը, որը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ կանխելու ղարաբաղյան երրորդ հնարավոր պատերազմի ծավալումը»,-ասաց Արամ Սաֆարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ