«2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր: Այդ ՀՆԱ-ի աճը կազմել է 7.6 տոկոս: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տնտեսական ակտիվության ինդեքսը նույնպես շատ բարձր է եղել 2019 թվականին` կազմելով 7.8 տոկոս: Այս ցուցանիշների ձեռքբերման առումով պետք է նկատի ունենալ, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ, ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին բազմաթիվ պատճառներ: Մեր երկրի զարգացման որոշ ներքին ցուցանիշներ, ԵԱՏՄ-ում անդամության որոշ ցուցանիշենր, ուղղակի թելադրում են ավելի լուրջ վերաբերմունք իրենց նկատմամբ, որովհետեւ ճանապարհ են բացում նոր ուղղությունների զարգացման և նոր հետաքրքրությունների դրսեւորման համար»,- փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը