Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Սարուխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հրապարակելով թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները:
«Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը: Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներովիբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է»,- գրել է Սարուխանյանը:
Մեկնաբանելով թեստի արդյունքները՝ ՔՊ-ականը շեշտել է, որ փորձաքննվող 20 նյութից 19-ը բացակայում է իր մոտ, իսկ 1-ը՝ բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը