Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է, որ արդարացվել են Սրբազան շարժման՝ հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ․
«ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
Հիշեցնեմ` Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները։
Հ.Գ. Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը