Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը շնորհակալություն է հայտնում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և մյուս պատվիրակներին, որոնք Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի պայմաններում ժամանեցին Հայաստան և մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կայացավ հոկտեմբերի 9-ին՝ Երևանում:
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվայի փորձագետների հետ տեսակամուրջի ժամանակ հոկտեմբերի 12-ին քննարկվում էին Էներգետիկ անվտանգության և ԵԱՏՄ անդամ երկրների համար միասնական սակագների ձևավորման հարցերը:
Երևանյան հավաքի ժամանակ օրակարգային հարցերի շրջանակը՝ ըստ Արամ Սաֆարյանի՝ էներգակիրների՝ գազի եւ նավթի, ընդհանուր շուկայի ձևավորումն է եղել, ինչում առավելապես հետաքրքրված են Հայաստանը, Բելառուսը:
Ըստ բանախոսի՝ միության անդամ ևս երկու երկրներ են սկսել այս հարցի շուրջ հետաքրքրություն դրսևորել, ուստի, նա կարևոր է համարում Երևանում հնչած հայտարարությունը, որ մինչև 2020 թվականի ավարտը կհստակեցվեն այս խնդրի լուծման մեթոդոլոգիական հիմքերը:
Հիշեցնենք, որ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի՝ մինչև 2025 թվականը միությունում պետք է գործի վառելիքային էներգետիկ ռեսուրսների միասնական շուկա, ինչը, ենթադրվում է, որ էականորեն կնպաստի միության ներսում ինտեգրացիային եւ զարգացման տեմպերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը