Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն արձանագրում է, որ ԵՏՄ առևտրային շուկան ամենանպաստավորն է՝ Հայաստանի պատրաստի արտադրանքի ավելացման համար, հատկանշելով, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության տարածքի դերը գնալով մեծացել է։
«Ճիշտ աշխատանքի և ճիշտ դիրքավորման պայմաններում մեր երկիը կարողէ էլ ավելի մեծացնել իր տնտեսական կապերը այս տարածքի հետ ՝ գերազանցելով 30 տոկոս ցուցանիշը տարվա վերջում»,-նշեց Արամ Սաֆարյանը։
Միաժամանակ բանախոսը նկատում է, որ տարեվերջին ունենալու ենք աղքատության զգալի ցուցանիշ․
«Այո՛, ճիշտ է, որ մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց միաժամանակ Համաշխարհային բանկը և մյուս վարկանշային կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ միասին տարվա վերջում ունենալու ենք երկնիշ աղքատության աճ»,-ասում է բանախոսը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը։
ն է Հայաստանի համար․ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը