29 08 2020

Դեպի Ռուսաստան ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման ավելացում. Արամ Սաֆարյան



Առաջին կիսամյակի տնտեսության գնահատականները տալիս, պետք է հաշվի առնել երկու բան: Առաջինը, որ կորոնավիրուսի համաճարակն ինչպես ամբողջ աշխարհի տնտեսության, այնպես էլ մեր տնտեսությանը հասցրեց շատ ծանր հարված, որի պատճառով մեր տնտեսական ակտիվության աճն անկում է ապրել է 4,7 տասնորդական տոկոսով, բայց միաժամանակ կարևոր է,  որ մեր տնտեսությունն իր վրա զգացել է փոքր տնտեսությանը բնորոշ որոշ ներքին անբացատրելի երևությների ազդեցության արդյունքը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Չնայած համավարակի հասցրած ահռելի վնասին, որը մեր տնտեսության և հատկապես մեր սոցիալական ոլորտի համար ունեցել է բավականին ծանր ազդեցություն, հարկ  է, որ մենք կարողանանք սրա հետևում տեսնել երևույթենր, որոնք մեր տնտեսությանը տարեկան  կտրվածքով կկարողանան լավատեսություն ներշնչել և մեր հասարակությունը պատրաստ է ավելի լավ լուծումների»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ