22 11 2024

Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով

Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռների կիրառմանը Ռուսաստանի պատասխանից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ես հասկանում եմ, որ Զելենսկին վախեցել է։ Նա սկսեց իր տերերին մեղադրել այն բանի համար, որ նրանք իրեն անզեն են թողնում Ռուսաստանի Դաշնության կողմից այսպիսի ակցիայի առջև: Սա, հավանաբար, օգտակար արդյունք է: Ինչ-ինչ, բայց գոնե իրականությանը ավելի մոտ լինելը, այն սեփական մաշկի վրա զգալն արդեն օգտակար է, ես կասեի»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ