06 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 41-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 41-րդ օրը․ Թարմացվում է

23:30

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրերով զենք կիրառելու մասին

22:40

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: Այս մասին ճեպազրույցին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր:

Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:

Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն:

Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել: 

Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Ավելի հարավ, ավելի արևելք անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվեք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու:

Տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ես այս ընթացքում խոսել եմ, մինչև բրիֆինգն ամփոփել եմ օրը, շատ հստակ բառապաշարով ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

«Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները)  ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։

 

22:00

Ստեփանակերտը՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո

21:55

Բացառիկ մանրամասներ՝ Արցախում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ. ԱԱԾ

21:00

257 ԱԹՍ, 736 զրահատեխնիկա, 7405 զոհ․ թշնամու կորուստները

20:02

ՊԲ զինծառայողը իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ

19:15

Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել

18:30

Կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում ավերածություններն անհաշիվ են. ԱԻՊԾ

15։36

Վլադիմիր Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ իրավիճակը

13։26

Ադրբեջանն օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով

13։24

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:

12։57

Ստեփանակերտում հրթիռն ընկել է տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ

 

10:49

Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից բոլոր ուղղություններում շարունակվում են․ ՊԲ

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են:

Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ: 

 

10:42

Մակրոնը և Թրյուդոն քննարկել են ահաբեկչությունն ու Ղարաբաղի հարցը

 

10:34

«Դժոխքի ձոր». ադրբեջանական ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծաքանակ տեխնիկայով և մարդուժով

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

09:31

2018-2020-ին նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ 3-րդ նախագահի գրասենյակին

09:09

Ադրբեջանի զինուժն ողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը․ կա 3 զոհ

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։

 Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ