06 11 2020

Վլադիմիր Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ  քննարկել է Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Վլադիմիր Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ  քննարկել է Ղարաբաղի շուրջ իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակում Ղարաբաղում տիրող իրավիճակի, ինչպես նաև  կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ»,-նշել է Պեսկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ