06 11 2020

Մակրոնը և Թրյուդոն քննարկել են ահաբեկչությունն ու Ղարաբաղի հարցը

Մակրոնը և Թրյուդոն քննարկել են ահաբեկչությունն ու Ղարաբաղի հարցը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում և ահաբեկչության դեմ պայքարը:

«Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ: Ղեկավարները համաձայնել են խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության վերաբերյալ և խոստացել պայքարել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ», - հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Թրյուդոն և Մակրոնը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Բացի այդ, նրանք անդրադարձել են կորոնավիրուսի համաճարակին և քննարկել կանադա-ֆրանսիական հարաբերությունները:

 
 
facebook sharing button

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ