Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. COP29-ի ժամանակ ելույթում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը։
Նա խիստ մտահոգիչ է համարել լրատվամիջոցներում աշխատող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները. հայտնում է DW-ն:
Բարբոքը նաև բացարձակ անընդունելի է համարել ԵԽԽՎ 76 պատգամավորների՝ Ադրբեջան մուտքի արգելքը․ «Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը