06 11 2020

Ստեփանակերտում հրթիռն ընկել է տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ

Ստեփանակերտում հրթիռն ընկել է տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ

Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից և ներկայացնում լուսանկարներ՝ արված Ստեփանակերտի հրթիռակոծությունից հետո։

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ:

Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ