Razm.Info-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում:
Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը:
Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործվում են նաև Սիրիայից վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։
Այս փաստը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա նաև օտարերկրյա ավիաընկերություններին։ Հնարավոր է՝ ավելի ողջամիտ կլինի, եթե ելնելով անվտանգության նկատառումներից՝ նրանք առժամանակ հրաժարվեն Ադրբեջանի տարածքով թռիչքներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը