14 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնութերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնութերորդ օրը․ Թարմացվում է

23։20

Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից.

․Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակվողական գործողությունները՝ հատկապես հյուսիսային ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ հարձակումները եղել են հարավային ուղղությամբ բայց մի փոքր ավելի ոչ Արաքսի հովտին մոտ։

․Երկու ուղղություներով էլ ադբրբեջանական կողմը համառ հարձակումներ է փորձել զարգացնել, ընդ որում դրանք փորձել են իրականացնել հիմնականում հրետանային ինտենսիվ կրակի տակ հետևակի հարձակումով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառմամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, որոնց մեր զինված ուժերը մեծ կորուստներ են պատճառել։

․Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը մի փոքր նվազում է երեկոյան ժամերին

․Ադրբեջանը կարծես հետաքրքիր ինտենսիվության նոր մարտավարություն որդեգրած լինի, հատկապես բարձրունքները գրոհելիս․ մեծ խտությամբ հետևակի կիրառում, աննկարագրելի, այնպիսին ինչպիսին շատ հաճախ միայն ֆիլմերում ենք տեսել։

․Այսօր հայտնի դարձավ, որ մարտերին Ադրբեջանում գերի են ընկել երկու հայ զինծառայող։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայ տղաների մասին տեղեկություն չունի, քանի որ ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի հետ չի աշխատում, նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել․ «վերջին շրջանում բախվում ենք իրենց սեփական կորուստների հանդեպ ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ, նախկինում նման բան նույնիսկ իրենց կողմից չենք տեսել»,-ասաց Հովհաննիսյանը։

․Հայկական կողմում էլ կան ադրբեջանցի գերիներ, սակայն նրանց քանակի կամ վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չկան:

22։50

Նոր կադրեր՝ թշնամական հարձակվող ուժերի ոչնչացումից

22։35

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան՝ Հադրութի շրջանի ղեկավարին և ԱԱԾ աշխատակցին

21։30

Ադրբեջանը երբևէ այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի նկատմամբ․ ՊՆ

 

20։00

Թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ

19։32

 
Մատվիենկոն կոչ է արել ԼՂ հարցում վերջ դնել «կրակի վրա յուղ լցնելուն»
 
18։40
 
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

17։38

ՀՀ տարածքում Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա. ԱՆ խոսնակ

17։05

Պաշտպանության բանակի պաշտոնական էջից տեղեկանում ենք.

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

15։50

Մոսկվան, Բաքուն և Երևանը կողմ են հանդես եկել բանակցությունների ձևաչափի պահպանմանը. Պեսկով

15:44

Մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել. վարչապետ

15:20

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. Նիկոլ Փաշինյան

Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն է, թե երբ և որտեղից կհարձակվի թշնամին: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց 18 օրերի ամփոփ պատկերը՝ նշելով, որ հակառակորդը ունի հայրուրավոր կորուստներ, բայց դրանց մի մասը վարձկաններ են, որի համար Ադրբեջանը չի ցավում, մինչդեռ մենք ամեն կաթիլ արյունի համար ցավ ենք ապրում: Վարչապետը նաև նշեց, որ հարյուրավոր կորուստներ ունենք այս պահին:

13:22

Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները. ԱՀ ԱԻՆ

12:55

Բանակցությունների սեղանին ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է․ ՌԴ արտգործնախարար

12:42

Մարտակերտի ուղղությամբ թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ՊԲ

11:24

3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ. հակառակորդի կորուստները

10:43

Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ է խոցվել․ ՊՆ

10:35

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

09:46

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:

ՊԲ-ից հայտնում են, որ առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:

09:08

Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ