«Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծում հնարավոր է, առաջարկները, որոնց շուրջ միջնորդներն աշխատել են և աշխատուիմ են, շարունակում են մնալ բանակցությունների սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է»,- ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դա ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ ապահովելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ, նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ու Հայաստանի և Ղարաբաղի միջեւ հուսալի կապը»։ «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում և ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում: Առաջին փուլում պետք է խաղաղապահներ տեղակայվեին, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների դադարեցումը: Խաղաղապահներ տեղակայելու մեխանիզմը պետք է մտցվեր փաստացի շփման գծում։ Այժմ եթե ոչ խաղաղապահները, ապա ռազմական դիտորդները պետք է այնտեղ լինեին: Ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները։ Բայց վերջնական խոսքը կողմերինն է»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը