Վերջին օրերին հակառակորդը որոշակի առումով փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ ստեղծել, բայց հայկական ԶՈՒ-ն վերահսկողության տակ է պահում ընդահնուր վիճակը: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր խոսքում շնորհակալական խոսքեր հղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ջանքերի համար և կոչ արեց համազգային համախմբման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը