Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կողմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափի պահպանմանը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Թուրքիայի առաջարկը մտնել այս ձեւաչափ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում, առաջին հերթին, ելնում են նրանից, որ երեք արտգործնախարարների (Ռուսաստան, Ադրբեջան եւ Հայաստան) վերջերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ երեք կողմերն էլ հաստատեցին բանակցային ձեւաչափի անփոփոխության սկզբունքը»,- ընդգծեց Կրեմլի ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը