ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է անում վերջ դնել բոլոր սադրիչ հայտարարություններին, որոնք «յուղ են լցնում կրակի վրա» Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մատվիենկոն ասել է․
«Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր տեսակի սադրիչ հայտարարությունները ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս կողմից, որոնք թույլ չեն տալիս ինչ-որ կերպ կայունացնել իրավիճակը, այլ միայն յուղ են լցնում կրակի վրա և խախտում են բանակցությունների սեղանի շուրջ նստելու և լուծում գտնելու իրական ցանկությունը»։
«Ցանկացած խոստում, ցանկացած շփում, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսային բանակցություն, իհարկե, կրակոցներից ավելի լավ են: Եվ մենք շատ լավ զրույցներ ենք ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ: Եվ, իհարկե, նրանք նույնպես շատ մտահոգված են այն ամենով, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր ճշմարտությունը: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մեր երկրի նախագահը շատ բան է անում՝ արդյունքի հասնելու համար, այն է մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելը»,- ընդգծել է Մատվիենկոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը