22:30
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ
▪️Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։
▪️Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակ մարտական֊հարվածային ԱԹՍ֊ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 1 Սու֊25 գրոհիչ։ Ըստ Հովհաննիսյանի` գրոհիչը խոցվել է Քարվաճառի ուղղությամբ։
▪️Ադրբեջանի կողմից գերիների ու դիերի փոխանակման պահանջը չի կատարվում, քանի որ ընդունելով այդ պայմանները փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել, և չի ընդունում։
▪️Անցնող ժամերի ընթացքում, ըստ Հովհաննիսյանի, խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 կենդանի ուժ։
20:00
ՊԲ-ն հրապարակել է ևս 45 զոհված զինծառայողի անուն
19:30
Եվ՛ Հադրութի, և՛ հարավային ուղղություններով մարտերը շարունակվում են. Վահրամ Պողոսյան
18:30
Հերթական ԱԹՍ-երի խոցումները
17։31
Եվրոպայի խորհրդում տարածվել է հումանիտար հրադադարի վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
16։41
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել․ Լավրով
16։23
Քրգործեր՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների դեպքերով
15։18
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
15։00
Վարչապետը հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ
14։46
Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի այնուհետև հակամարտող կողմերն ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների:
«Մենք բարձր ենք գնահատում այն համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև շփումների արդյունքում», – երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտեց, որ Մոսկվան այժմ «շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, Կրեմլը տեսնում է զեկույցներ երկու կողմերից էլ հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ՝ ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու և ապագայում հակամարտության լուծման քաղաքական և դիվանագիտական միջոցներին անցնելու համար», -ընդգծել է Կրեմլի խոսնակը:
14։11
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:
Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար», - գրել է Արայիկ Հարությունյանը։
14։10
Մոսկովյան պայմանավորվածությունը դեռևս պահպանվում է ոչ ամբողջական կերպով. Սերգեյ Լավրով
13։41
Խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ
12։50
Հակառակորդի կորուստները վերջին մեկ օրում
12։36
Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. Razm.info
11:50
Թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների
Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»,-հավելել է նա։
10:23
Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը․ ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:
ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:
Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
10:06
Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են. ՊԲ
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում:
ՊԲ-ից հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:
09:10
Հակառակորդն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,-նշել է նա:
Նախորդ օրվա թարմացումն՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը