Կառավարությունում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ խորհրդակցական հանդիպումը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ 12։30-ին նախատեսված հանդիպմանը մասնակցելու համար մեր տեսախցիկը ֆիքսեց ՀՀԿ ից Էդուարդ Շարմազանովի, ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանի, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի, «Ժառանգություն» կուսակցությունից Նարինե Դիլբարյանի, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից Լիլիթ Մակունցի, «Քաղաքացու որոշում» կուսակցությունից Սուրեն Սահակյանի, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանի, «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Արման Բաբաջանյանի մուտքը կառավարության շենք։
Կա՞ն այլ կուսակցություններից մասնակիցներ և ո՞ր կուսակցություններին է հրավեր ուղարկվել, այս պահին մեզ չհաջողվեց պարզել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը