Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակ մարտական֊հարվածային ԱԹՍ֊ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 1 Սու֊25 գրոհիչ։ Ըստ Հովհաննիսյանը՝ գրոհիչը խոցվել է Քարվաճառի ուղղությամբ
Ադրբեջանի կողմից գերիների ու դիերի փոխանակման պահանջը չի կատարվում, քանի որ ընդունելով այդ պայմանները փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել, և չի ընդունում։
Անցնող ժամերի ընթացքում, ըստ Հովհաննիսյանի, խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 կենդանի ուժ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը