12 10 2020

Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. Razm.info

Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. Razm.info

Razm.info-ն գրում է.

Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։

Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանումների խորհրդի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից. այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։

Հիշեցնենք, որ Արցախ֊Ադրբեջան սահմանին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակմամբ սկսված պատերազմում ադրբեջանական կողմը օգտագործում է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թուրքական հարվածային ԱԹՍ-ների օգտագործումը նախորդ շաբաթ իր հարցազրույցում հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ