Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի այնուհետև հակամարտող կողմերն ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների:
«Մենք բարձր ենք գնահատում այն համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև շփումների արդյունքում», – երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտեց, որ Մոսկվան այժմ «շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, Կրեմլը տեսնում է զեկույցներ երկու կողմերից էլ հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ՝ ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու և ապագայում հակամարտության լուծման քաղաքական և դիվանագիտական միջոցներին անցնելու համար», -ընդգծել է Կրեմլի խոսնակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը