00։19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
00։14
Արցախի միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի արդյունքն է. ԱԳՆ
23։58
Համանախագահները զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար
23։55
Այսօր հակառակորդն ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
23։46
Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով մեկ զոհ կա, 7 վիրավոր․ Արցախի ՄԻՊ
23։42
Հայկական կողմը ևս երկու ԱԹՍ է խոցել
23։28
Ստեփանակերտը չի տարհանվում, կոմունալ անջատումներ չեն լինի․ ԱՀ պետնախարար
22։51
Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
22։35
Փաշինյանը և Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել
22։15
Ադրբեջանը ծանր հրթիռներով 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին․ ԱՀ ՄԻՊ
22։29
Առգրավված մարտական դրոշի վերաբերյալ լուսանկարը կեղծ է և «փնթի բեմադրության» արդյունք. ՊԲ
22։29
Արցախի նախագահը պարգևատրել է սահմանը պաշտպանելիս աչքի ընկած զինծառայողներին
17։14
Հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և հենակետերի հերթական խոցումները
16։35
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ»։
16։13
Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա
15։34
ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռևս որևէ հրթիռ չի արձակվել․ ՊՆ խոսնակ
13։43
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ ներկայացրել է մեր կողմից խոցված հակառակորդի Տ-90-ը:
«Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են։ Շատ մոտիկ չկարողացա գնալ ցավոք, կրակում էին»:
13։16
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հակառակորդի կորուստները:
Սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի զինուժը կրել է հետևյալ կորուստները.
1750 սպանված
107 ԱԹՍ
10 ուղղաթիռ
205 զրահատեխնիկա
5 ինքնաթիռ
1 սմերչ
13։00
ՊՆ-ն հրապարակել է նահատակված հայ զինվորների անունները
12։53
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։ Այս մասին գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
12։24
ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
12։09
Ադրբեջանը Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռ է արձակել
11։55
Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. Արծրուն Հովհաննիսյան
11։28
Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային. ԱԳՆ
10։21
Եվս մեկ Սու-25 զգետնվեց. Արծրուն Հովհաննիսյան
Եվս մեկ Սու-25 զգետնվեց։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայկական զինուժը խոցել էր 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, իսկ այսօր առավոտյան եւս մեկ ինքնաթիռ:
10։02
«Եղնիկները» ստրատեգիական անհրաժեշտ բարձունքներ են գրավել. Արայիկ Հարությունյան
Այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողությունների, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլ նաև՝ վերջին օրերին:
Այս մասին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետում լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ Կարեն Ջալավյանին պարգեւատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ»,- նշել է Արցախի նախագահը:
09։12
Վաղ առավոտյան հայկական ուժերը խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք. ՊՆ
Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,-նշել է նա:
09։00
Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները․ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Նախորդ օրերի ամփոփումները՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը