02 10 2020

Առգրավված մարտական դրոշի վերաբերյալ լուսանկարը կեղծ է և «փնթի բեմադրության» արդյունք. ՊԲ

Առգրավված մարտական դրոշի վերաբերյալ լուսանկարը կեղծ է և «փնթի բեմադրության» արդյունք. ՊԲ

ԱՀ պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է եւ «փնթի բեմադրության» արդյունք:

«Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո եւ անձնակազմին մղում է նոր սխրանքների»,- հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ