«Կողմերը շարունակել են ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումը, երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններին մերձավոր Արևելքի ապօրինի զինված խմբավորումներից վարձկանների ներգրավելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլը։
Ըստ ռուսական կողմի, Վլադիմիր Պուտինը վերստին ընդգծել է անհապաղ հրադադար հաստատելու և քաղաքա-դիվանագիտական ջանքերը վերսկսելու անհրաժեշտությունը՝ հղում անելով այս մասին Մինսկի խմբի անդամ երկրների առաջնորդների երեկվա կոչին։ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները՝ տարբեր ձևաչափերով։