02 10 2020

Համանախագահները զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

Համանախագահները զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:

Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ