29 09 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երրորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երրորդ օրը․ Թարմացվում է

23:52

ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ

23:47

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել

23:43

Առավել մեծ վնասներ են հասցվել կապի ոլորտին․ Արցախի պետնախարար

23:22

Հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը

22:50

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լուրջ սպառնալիքի առջև են կանգնած․ Փաշինյանը՝ BBC-ին

22։45

Հակառակորդը ունի 790 զոհ և 1900 վիրավոր։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստներն ամփոփվում են, կներկայացնեն առավոտյան։

«137 տանկ ենք խոցել և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ է ոչնչացվել, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

22:11

Երևանի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Ադրբեջանի նախագահ

21:54

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:

Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

 

21։13

Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են, որոշ ուժեր՝ Նախիջևանում․ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որ նա հեռանա Հարավային Կովկասից․ այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

20։50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ղարաբաղում հակամարտող կողմերի կրակի դադարեցման և ճգնաժամի սրացումը թուլացնելու նպատակով քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը, նշել է Կրեմլը։

 

20։30

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է։

20։07

Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

20։00

Թուրքական թռչող օբյեկտը` ամենայն հավանականությամբ, Bayraktar TB-2 մարտական անօդաչու ինքնաթիռը, այժմ շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում, ամենայն հավանականությամբ, դիտում է հայկական օդուժի շարժումը։

Այս մասին տեղեկացնում ենք Razminfo-ի թվիթերյան էջից։

 

19:50

«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մանրամասները պատերազմից հետո։

Հենց այսպես էլ #հաղթելուենք»,-հավելել է նա:

 

18։40

Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Արցախի ՊԲ

 

18։05

Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որն այս պահին ՀՀ գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում է։

«Նորակերտ համայնքի կողքը գտնվում է երկաթգիծը։ Ամենայն հավանականությամբ. հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց մի քանի հարյուր մետր տարբերությամբ վրիպել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 

15։34

Հայկական ուժերը խոցել են հակառակորդի ուղղաթիռը

14։19

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

13;27

Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա

13։04

Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ

12:39

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին․ Արծրուն Հովհաննիսյան

12:38

Վարդենիսի ուղղությունը Ադրբեջանը թիրախավորել է հենց առաջին օրվանից. Արծրուն Հովհաննիսյան

12:00

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել. Արծրուն Հովհաննիսյան

11:47

Հակառակորդն առանձին ուղղություններով օգտագործում է ՏՕՍ, Սմերչ համակարգեր. Շուշան Ստեփանյան

11:45

«Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

10:21

Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից․ Razm.info

«Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդն է (Gözəlov Xalid):

10:11

Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

9:34

Ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց

Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

9:10

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել. կան վիրավորներ

«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է  ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»

9:06

Արցախում ևս մեկ երեխա է զոհվել

«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:

8:59

Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

8:50

Հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»:

Նախորդ օրերի ամփոփումը այստեղ և այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ