29 09 2020

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը: Այս մասին նշված է կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի…: Սպասեք մեզ… »,- նշված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը հասանելի է եղել, սակայն հայ հաքերների հարձակումից հետո այն արդեն տևական ժամանակ է` չի գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ