29 09 2020

Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից․ Razm.info

Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից․ Razm.info

Razm.info-ն գրում է․ «Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդն է (Gözəlov Xalid):

Դատելով լուսանկարում սպանվածի համազգեստից՝ նա առնվազն ուներ սերժանտի կոչում:

Ավելի վաղ հայտնել էինք Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում Պետական սահմանապահ ծառայության ևս մեկ օդաչուի՝ մայոր Ղասիմով Աբբաս Ռզա օղլուի (Qasımov Abbas Rza oğlu) առկայության մասին: Չի բացառվում նաև, որ երկու օդաչուն էլ կարող են գտնված լինել միևնույն ուղղաթիռում:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 էր, իսկ ՊՍԾ-ն հիմա շահագործում է հենց այդ մոդելի ուղղաթիռներ:

Այս երկու օդաչուների սպանվելու փաստը նաև ուղղակի ապացույց է Հայաստանի դեմ Ադրբեջանի բանակից բացի նաև Պետական սահմանապահ ծառայության ներգրավվածության մասին: Ադրբեջանի ՊՍԾ-ն ուղղակիորեն ներգրավվել էր նաև հուլիսյան մարտերին՝ մեր դեմ կիրառելով մահապարտ ԱԹՍ-ներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ