29 09 2020

Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նա նշել էր, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»,-գրել է Ստեփանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ