Հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեսյբուքյան էջում գրել է.
«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, այսօրվանից աշխատանքի եմ անցել Հանրային ռադիոյի և հեռուստատեսության խորհրդում՝ որպես նախագահ Արա Շիրինյանի խորհրդական։ Աշխատանքի հարցով խնդրում եմ չդիմել։ Ոչ Արա Շիրինյանը, ոչ էլ առավել եւս նվաստ խորհրդականս գործի ընդունելու իրավասություններ չունենք։ Փոխարենը մտածեք հեռուստատեսային լավ նախագծեր առաջիկայում հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու համար։ Հաջողությունը կախված կլինի գաղափարների թարմությունից, նախագծերի հրատապությունից, հեղինակների՝ թեմային քաջատեղյակ լինելուց, հեռուստատեսային հետաքրքիր ու անսովոր լուծումներ առաջադրելուց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը