Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020թ․ նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 7 մլրդ 396 մլն 131 հազ. դրամ։ 2019-ին այդ գումարը կազմել է մոտ 7 մլրդ 426 մլն դրամ, կրճատումը կազմել է 29․6 մլն դրամ։
Հայաստանի Հանրային ռադիոյին կտրամադրեն 942 մլն 364 հազար դրամ, Հանրային հեռուստատեսությանը՝ 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, ինչը 25 միլիոնով պակաս է։
Խորհրդի աշխատանքի եւ մոնիթորինգի աշխատանքի կոորդինացման համար նախատեսվում է հատկացնել 146 մլն 864 հազ. դրամ, ինչը գրեթե 3,5 մլն-ով պակաս է, քան 2019-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը